Շոկոլադ
Շոկոլադ կամ տուրմ[1][2], սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։ Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ։ Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված շոկոլադե խմիչքները[3][4]։ Մեզոամերիկացիներից շատերը, այդ թվում մայաներն ու ացտեկները, պատրաստել են շոկոլադե խմիչքներ[5]։ «Շոկոլադ» բառը առաջացել է դասական նահուելլյան «chocolâtl» բառից[6]։
Կակաոյի ծառի սերմերը ունեն բավականին դառը համ. հոտի բարելավման համար պետք է ֆերմենտացնել։ Ֆերմենտացվելուց հետո հատիկները չորացնում են, մաքրում և աղում։ Կեղևը հեռացվում է կակաոյի նիբրեր ստանալու համար, որից հետագայում ստանում են կակաոյի պինդ զանգվածը՝ մաքուր շոկոլադը։ Երբ կակաոյի զանգվածը հեղուկացվում է ջեռուցմամբ, ստացվում է շոկոլադի լիկյոր։ Լիկյորը նույնպես կարող է սառեցվել և վերամշակվել՝ առաջացնելով երկու բաղադրիչ՝ կակաոյի մածուկներ և կակաոյի յուղ։ Եփվող շոկոլադը, որը կոչվում է դառը շոկոլադ, պարունակում է տարբեր չափերով, առանց շաքարի հավելման կակաոյի մածուկներ և կակաոյի յուղեր։ Եփվող կակաոյի փոշին, որը ավելի շատ մանրաթել է պարունակում, քան կակաոյի յուղը, կարող է մշակվել հացահատիկային կակաոյի արտադրությամբ։ Շոկոլադի մեծ մասը այսօր սպառվում է քաղցր շոկոլադի, կակաոյի մածուցիկների, կակաոյի յուղի կամ ավելացված բուսական յուղերի և շաքարի համադրության ձևով։ Կաթնային շոկոլադը քաղցր շոկոլադ է, որը պարունակում է կաթի փոշի կամ խտացրած կաթ։ Սպիտակ շոկոլադը պարունակում է կակաոյի կարագ, շաքարավազ և կաթ, բայց ոչ մաքուր շոկոլադ։Կաթնային շոկոլադ, պինդ շոկոլադե հրուշակեղեն է, որը պարունակում է կաթ, շաքար և կակաո:Այն շոկոլադի ամենաշատ սպառվող տեսակն է։ Շոկոլադն իսկզբանե վաճառվել և որպես ըմպելիք օգտագործվել է նախակոլումբիական ժամանակներում և Արևմտյան Եվրոպա մուտք գործելուց հետո։ Կաթնային շոկոլադ արդադրող հիմնական ընկերություններն են ՝ Ferrero, Hershey, Mondelez, Mars and Nestlé.Նրանք պատասխանատու են ամբողջ աշխարհում վաճառվող շոկոլադի կեսից ավելիի համար. Թեև ամբողջ կաթնային շոկոլադի չորս հինգերորդը վաճառվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում,Չինաստանում և Լատինական Ամերիկայում ավելի ու ավելի մեծ քանակություններ են սպառվում:Թեև համն ու կառուցվածքը դրա հաջողության բանալին են, կաթնային շոկոլադը պատմականորեն համարվել է առողջ սնունդ՝ մասնավորապես երեխաների համար:Վերջին ապացույցները ցույց են տալիս, որ այն հնարավոր է ապահովի առաղջության համար օգտակար հակաօքսիդանտներ։
Комментарии
Отправить комментарий