Сообщения

Сообщения за октябрь, 2025

Շոկոլադ

Изображение
  Շոկոլադ  կամ  տուրմ [ 1 ] [ 2 ] , սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։ Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ։ Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված  շոկոլադե խմիչքները [ 3 ] [ 4 ] ։ Մեզոամերիկացիներից շատերը, այդ թվում մայաներն ու ացտեկները, պատրաստել են շոկոլադե խմիչքներ [ 5 ] ։ «Շոկոլադ» բառը առաջացել է դասական նահուելլյան  «chocolâtl»  բառից [ 6 ] ։ Կակաոյի ծառի  սերմերը ունեն բավականին դառը համ. հոտի բարելավման համար պետք է ֆերմենտացնել։ Ֆերմենտացվելուց հետո հատիկները չորացնում են, մաքրում և աղում։ Կեղևը հեռացվում է կակաոյի նիբրեր ստանալու համար, որից հետագայում ստանում են կակաոյի պինդ զանգվածը՝ մաքուր շոկոլադը։ Երբ կակաոյի զանգվածը հեղուկացվում է ջեռուցմամբ, ստացվում է շոկոլադի  լիկյոր ։ Լիկյորը նույնպես կարող է սառեցվել և վերամշակվել՝ առաջացնելով երկու բաղադրիչ՝ կակա...