Сообщения

Сообщения за ноябрь, 2025

Հարավային Կորեա

Изображение
  Հ արավային Կորեա , պաշտոնապես՝   Կորեայի Հանրապետություն [ 8 ] [ 9 ]   ( հանգըլ ՝ 대한민국,   հանջա ՝ 大韓民國   Տեհանմինգուկ , պաշտոնական անվանումը՝   Կորեայի Հանրապետություն [ 10 ] ),   հանրապետություն   Արևելյան Ասիայում [ 11 ] [ 12 ] [ 13 ] [ 14 ] ։ Բնակչությունը՝  ▲ 51 628 117 մարդ  ( 2022 ) [ 15 ] ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 97,230 հազար կմ² [ 16 ] ։ Այս ցուցանիշով Հարավային Կորեան աշխարհում զբաղեցնում է  107-րդ հորիզոնականը ։ Պետական լեզուն է  կորեերենը , որով խոսում են ավելի քան 77 միլիոն մարդ [ 17 ] ։ Մայրաքաղաքը  Սեուլ  քաղաքն է [ 18 ] [ 19 ] ։ Ունիտար պետություն ,  նախագահական հանրապետություն ։ 2022 թվականի մայիսի 10-ից  երկրի նախագահն  է  Յուն Սոկ Յոլը , որն ընտրվել է 2022 թվականի ընտրություններին։  Հարավային Կորեան վարչականորեն  բաժանված է 16 վարչական միավորների, այդ թվում՝ 9 նահանգների և 7 քաղաքների [ 20 ] ։